Գլխավոր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Հայկական հողերն Ադրբեջանին հանձնող Հերմինե Նաղդալյանի միլիոնները

analitik.am

Պարզվում է հայկական հողերն Ադրբեջանին հանձնող Հերմինե Նաղդալյանը լավ էլ հարուստ է և միլիոնների հետ է խաղ անում: Դա հասկանալու համար բավարար է ուսումնասիրել նրա հայտարարագրերը, ինչն ել ներկայացնում ենք ձեզ վերջին երեք տարվա կտրվածքով: Կներկայացնենք նաև տիկին Նաղդալյանի ամուսնու հայտարարագրերը, ինչից հետո  ինքներդ կարող եք եզրահանգումներ անել:

Հերմինե Նաղդալյան

2014

2013 թվականանին ԱԺ փոխխոսնակը գնել է 46 միլիոն դրամ արժողությամբ մեկ բնակարան և յուրաքանչյուրը 6,1 միլիոն դրամ արժողությամբ երկու ոչ բնակելի տարածք բազմաբնակարան շենքում:

Ձեռք բերված կամ օտարված շարժական գույքի, թանկարժեք գույքի, արժեթղթերի և այլ ներդրումների, ինչպես նաև փոխառությունների մասին տվյալներ չկան:

Նաղդալյանի դրամական միջոցները 2013-ի հարկային տարվա սկզբում կազմել է 50 միլիոն դրամ և 10 հազար դոլար, իսկ վերջում՝ 45 միլիոն դրամ և 20 հազար դոլար:

Ինչ վերաբերում է Նաղդալյանի եկամուտներին, ապա այն կազմել է 470,7 միլիոն դրամ, որից 3,6 միլիոնը՝ աշխատավարձ, 91 միլիոնը փոխառություն և 376 միլիոնը՝ շահաբաժին:

2014-ին ԱԺ փոխխոսնակի կողմից ձեռք բերված կամ օտարված շարժական կամ անշարժ գույքի, թանկարժեք գույքի, արժեթղթերի և այլ ներդրումների մասին տվյլաներ չկան: Բայց նա այդ տարի փոխառության է հանձնել 96,2 միլիոն դրամ, որը նույն տարում էլ վերադարձվել է:

Նաղդալյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 45 միլիոն դրամ և 20 հազար դոլար, իսկ վերջում՝ 35 միլիոն դրամ և 5 հազար դոլար:

Ինչ վերաբերում է եկամուտին, ապա այն կազմել է 347,7 միլիոն դրամ, որից 6,2 միլիոնը՝ աշխատավարձ, 152 միլիոնը՝ փոխառություն, իսկ 189,4 միլիոնը՝ շահաբաժին:

2015

2015-ին Նաղդալյանի կողմից ձեռք բերված կամ օտարված շարժական և անշարժ գույքի, թանկարժեք գույքի, արժեթղթերի և այլ ներդրումներ, ինչպես նաև փոխառությունների մասին տվյալներ չկան: Նրա դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 35 միլիոն դրամ և 5 հազար դոլար, իսկ հարկային տարվա վերջում՝ 32 միլիոն դրամ և 5 հազար դոլար:

Անցած տարի ԱԺ փոխխոսնակի եկամուտները կազմել են 226 միլիոն դրամ, որից 8,6 միլիոն դրամը՝ աշխատավարձ, 38,5 միլիոնը՝ շահաբաժին, իսկ 178,9 միլիոնը՝ փոխառություն:

Հերմինե Նաղդալյանի դրամական միջոցները

Թվական Դրամական միջոցները տարեսկզբին Դրամական միջոցները տարեվերջին Փոխառություններ Եկամուտ
2013 50 մլն. դրամ

10 հազ. դոլար

45  մլն. դրամ

20 հազ. դոլար

             - 3,6 մլն՝ աշխատավարձ, 376 մլն՝ շահաբաժին, 91,1 մլն՝ փոխառություն
2014 45 մլն. դրամ

20 հազ.դոլար

35 մլն. դրամ

5 հազ.դոլար

96,2 մլն. դրամ 6,2 մլն՝ աշխատավարձ, 189,4 մլն՝ շահաբաժին, 152 մլն՝ փոխառություն
2015 35 մլն. դրամ

5 հազ. դոլար

32 մլն.դրամ

5 հազ.դոլար

          - 8,6 մլն՝ աշխատավարձ, 178,9 մլն՝ փոխառություն, 38,5 մլն՝ շահաբաժին

Դավիթ Բեգլարյան՝ Հերմինե Նաղդալյանի ամուսինը

2013

 2013-ին Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը,  11,2 միլիոն դրամով արժեթղթեր է ձեռք բերել: Ձեռք բերված կամ օտարված շարժական և անշարժ գույքի, թանկարժեք գույքի, փոխառությունների մասին տվյալներ չկան: Նրա դրամական միջոցները կազմել են 6 միլիոն դրամ, իսկ եկամուտը՝ 1,38 միլիոն դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձերից:

2014-ի հարկային տարվա սկզբում Դավիթ Բեգլարյանը 11,5 միլիոն դրամ է հանձնել փոխառության, որը հարկային տարվա վերջում հասել է 22,7 միլիոնի: Այս գումարը տարվա ընթացքում չի վերադարձվել:

Փոխխոսնակի ամուսնու կողմից ձեռք բերված կամ օտարված շարժական և անշարժ գույքի, թանկարժեք գույքի, արժեթղթերի և այլ ներդրումների, ինչպես նաև դրամական միջոցների մասին տվյալներ չկան: Վերջինիս եկամուտը կազմել է 2,8 միլիոն դրամ: Իմիջիայլոց, եթե 2013-ին Նաղդալյանի ամուսինն իր եկամուտն ունեցել է երկու աշխատատեղից, ապա 2014-ին դա եղել է արդեն 3-ից:

2015

2015-ին Դավիթ Բեգլարյանը համեմատաբար ավելի ակտիվ է եղել: Ճիշտ է՝ տվյալներ չկան նրա կողմից ձեռք բերված կամ օտարված շարժական և անշարժ գույքի, թանկարժեք գույքի մասին, բայց դրա փոխարեն հստակ երևում է, որ նա 2015-ին 7,5 միլիոն դրամով արժեթղթեր է ձեռք բերել, հարկային տարում փոխառության է հանձնել 16,8 միլիոն դրամ, որից վերադարձվել է 7,6 միլիոն դրամը: Դավիթ Բեգրալյանը հարկային տարվա սկզբում «0-ի վրա է եղել», իսկ վերջում նրա դրամական միջոցները կազմել են 10 միլիոն դրամ:

Եկամուտների մասով Նաղդալյանի ամուսնու մոտ կտրուկ փոփոխություններ կան: Եթե նախորդ երկու տարիներին նրա դրամական միջոցները ստացվել էին աշխատավարձերից, ապա այս անգամ 86,2 միլիոն դրամ եկամուտի միայն 4 միլիոնն է աշխատավարձից ստացված: Եվս 42 միլիոնը եղել է փոխաառությունից, իսկ 40 միլիոնը՝ շահաբաժին՝ երկու տարբեր տեղերից:

Հերմինե Նաղդալյանի ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի դրամական միջոցները

Թվական Դրամական միջոցները տարեսկզբին Դրամական միջոցները տարեվերջին Փոխառություններ Եկամուտ
2013 6 մլն դրամ  

-

             - 871 հազ՝ աշխատավարձ, 513 հազ՝ աշխատավարձ
2014         -           - 34,2 մլն. դրամ 460 հազ՝ աշխատավարձ, 520 հազ՝  աշխատավարձ, 1,9 մլն՝ աշխատավարձ
2015          - 10 մլն՝ դրամ           43,3 մլն դրամ 4,1 մլն՝ աշխատավարձ, 42 մլն՝ փոխառություն, 20,3 մլն՝ շահաբաժին, 19,7 մլն՝ շահաբաժին

Վերջում հավելենք, որ 1995 թվականից մինչև առ այսօր տիկին Նաղդալյանը զբաղվում է օրենսդիր գործունեությամբ, իսկ թե որտեղից է դիզել իր ահռելի կարողությունը, կարող ենք միայն ենթադրել, չնայած բոլորը գիտեն՝ Նաղդալյանը հայտնի «բիզնես լեդի» է:

Իսկ նրա ամուսնու ՝ Դավիթ Բեգլարյանի անունը կապվում է «Նորաշեն 2007» կոոպերատիվի աղմկահարույց պատմության հետ, երբ քաղաքացիները բնակարանի ձեռքբերման նախնական պայմանագրեր են կնքել կառուցվող շենքում իրենց հասանելիք բնակարանների համար, սակայն կառուցողները այդ բնակարանները կրկնակի վաճառել են այլ քաղաքացիների: Մասնավորապես, նշվում է, որ Բեգլարյանն այդ ժամանակ 14 բնակարան է ձեռք բերել, որոնք գրանցվել են նրա հարազատների անուններով:

Նույն շարքից