Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Իրաքի ռազմաօդային ուժերը միջազգային կոալիցիայի ինքնաթիռների օգնությամբ երկրի արեւմտյան Անբար նահանգում անցկացրել են հակաահաբեկչական գործողություն, որի արդյունքում ԻՊ-ի 60 զինյալ է ոչնչացվել, այդ թվում՝ իսլամիստների առաջնորդներից մեկը:
Միաժամանակ, ԻՊ-ի գրոհայինները Մոսուլից ոչ հեռու գտնվող բնակավայրում 25 քուրդ են առեւանգել։
ԻՊ-ի դեմ պայքարի միասնական ճակատ չկա. խմբավորման դեմ պայքարում են Սիրիայի եւ Իրաքի կառավարական զորքերը, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային զորքերը, ինչպես նաեւ Իրաքի եւ Սիրիայի քրդերը: Մարտական գործողությունների արդյունքում մի քանի հազար խաղաղ բնակիչ է զոհվել, հարյուր հազարավոր մարդիկ դարձել են փախստականներ եւ մի քանի հազար մարդ դեռեւս ԻՊ-ի պատանդն է։