Հասարակություն Միջազգային Մշակույթ 

Երուսաղեմում հայ միաբանները Սուրբ Հարության արարողություններ են կատարել

analitik.am

Երուսաղեմում հայ միաբանները նշում են ուղղափառ եկեղեցու տոնացույցով Սուրբ Հարության տոնը: Ինչպես տեղեկացնում է Սրբոց Հակոբյանց միաբանության ֆեյսբուքյան էջը, ապրիլի 29-ին 17:00-ին կատարվել է Թաղման կարգ: Ծնկաչոք կատարվել են «Սուրբ Աստուած. . . որ թաղեցար վասն մեր»  և «Խաչի քո Քրիստոս» շարականները։

«Ընդամենը ժամեր հետո կավարտվի քրիստոնյաներիս պահեցողությունն ու մեր առջև իր վարագույրները պիտի բացի Քրիստոսի սուրբ Հարությունը, որով ճշմարիտ քրիստոնյաների կյանքից պետք է վերանան մահվան հանդեպ ամեն տեսակ վախերը, կասկածներն ու արցունքները»,- ասված է գրառման մեջ:

Հազարավոր հավատացյալների ներկայությամբ Երուսաղեմի Տիրոջ սուրբ գերեզմանի տաճարում Ուղղափառ եկեղեցու Սուրբ Հարության տոնի առթիվ վառվել է Սուրբ կրակը: Տաճարում, որտեղ գտնվում է Հիսուս Քրիստոսի գերեզմանը, հավաքվել են հազարավոր հավատացյալներ՝ աշխարհի տարբեր երկրներից:

Նույն շարքից