Հայաստան Միջազգային Քաղաքականություն 

Ֆրանսիան պիտի ապրիլի 24-ը պետական մակարդակով հիշատակի օր հայտարարի. Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր

analitik.am

«Ֆրանսիան պիտի ապրիլի 24-ը պետական մակարդակով հիշատակի օր հայտարարի»: Այդ մասին ասված է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Մարի-Առլետ Կառլոտտիի ուղերձում, որն ուղղված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին և հրապարակվել է ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականում:

Ուղերձում ասված է.

«Պարոն նախագահ, Ֆրանսիայում ամենուր հավաքվում են` հիշատակելու երիտթուրքերի ձեռքով հայերի ցեղասպանության 101-րդ տարելիցը: Բայց ամբողջ Ֆրանսիան պիտի հիշատակի ապրիլի 24-ն իր կոլեկտիվ հիշողության մեջ: Դա պիտի հուզի ոչ միայն հայերին, այլև բոլոր ֆրանսիացիներին: Ամբողջ հանրապետությունը պիտի հավաքվի եւ հիշատակի այդ հանցագործությունը:

Զոհերի հիշատակը, ինչպես նաև մեր նվիրվածությունը պատմական փաստերի ճանաչմանը բոլոր ֆրանսիացիներին պարտավորեցնում են միասնական պատասխան տալ:

Ցույց տալու համար, որ մենք երբեք չենք մոռանա, Ձեզ խնդրում եմ, պարո՛ն Նախագահ, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման պետական օր հայտարարել:

Հիշողության մեր պարտքը դրանից միայն կուժեղանա»:

Նույն շարքից