Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ցավակցել է Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Նրա ուղերձում գրված է. «Սրտի խոր կսկիծով տեղեկացա փոքրիկ Սերյոժայի մահվան մասին: Մինչև վերջին վայրկյանները հավատով էի լցված, որ մեր համաքաղաքացի ուժեղ փոքրիկը կհաղթահարի չարիքին, կապաքինվի ու ինքն էլ կվառի ու վառ կպահի Ավետիսյանների ընտանիքի հանգած օջախի լույսը: Ցավում եմ, չստացվեց: Ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին, գյումրեցիներին, հայ ժողովրդին: Այս անդառնալի, սարսափելի կորուստը բոլորինս է: Պետք է խոհեմություն ցուցաբերենք այս փորձության պահին: Աստված մեզ բոլորիս ուժ տա»:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ցավակցել է Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ