Հասարակություն Միջազգային 

Ֆրանսուա Օլանդի հեղինակությունը գնալով աճում է

analitik.am

Ինչպես հայտնում է INTERFAX.RU գործակալությունը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը, որն երկար ժամանակ բավական ցածր էր, Փարիզի ահաբեկչական հարձակումներից հետո աճել  է 21%-ով:

 

Այդ մասին են վկայում Ifop հարցումների ինստիտուտի այսօր հրապարակած արդյունքները։ Այժմ Օլանդին աջակցում է Ֆրանսիայի քաղաքացիների 40%-ը։

 

Մինչդեռ, տնտեսական ոլորտում Օլանդի գործողություններին աջակցում է միայն 24%-ը (7%-ով ավելի)։

 

Հարցվածների 23%-ը կողմ է, որ Օլանդը վերընտրմանը հաջորդ ընտրություններում, իսկ նախորդ ամիսին  նման կարծիքի էր հայտնել հարցվածների միայն 14%-ը։

 

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրությունում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով սպանվել է 12 մարդ։ Այս դեպքին հաջորդել էր ևս մի քանի ահաբեկչություն:

 

Նույն շարքից