Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է երկու տարվա ընթցքում երկիրն ապահովել այլընտրանքային ճանապարհով գազի ներկրմամբ:
Մասնավորապես նա վստահություն է հայտնել, որ երկու տարի անց Ուկրաինային ընդհանրապես հարկավոր չի լինելու Ռուսաստանից ստացվող գազը:
Նրա խոսքերով Ուկրաինան արդեն նպատակային քայլեր է ձեռնարկում իր էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, մասնավորապես երկիր են ներկրվում Եվրոպական երկրներից ստացվեղ կապույտ վառելիքն, իսկ եվրոպական ու ամերիկյան գործընկերների կողմից ստացվում են գազաֆիկացիայի մոդեռնիզացման տարաբնույթ առաջարկներ: