Հասարակություն Մշակույթ Տնտեսություն 

Հայ միլիարդատեր Դանիլ Խաչատուրովի նոր ընտրյալը ճանաչված հայուհի

analitik.am

wnews.am-գրում է․

«Ռոսսգոստրախ» ապահովագրական ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովը հանդիպում է Ռուսաստանում ամենահայտնի ռեժիսոր հայուհի Աննա Մելիքյանի հետ։

Թեպետ Դանիլ Խաչատուրովն ու Աննա Մելիքյանը պաշտոնապես չեն հայտարարել իրենց հարաբերությունների մասին, սակայն միջոցառումներին եւ երեկույթներին միշտ միասին են ներկայանում, ինչն էլ նման խոսակցությունների առիթ է հանդիսացել ռուսական լրատվամիջոցներում։

1254Զույգը միասին՝ ձեռք ձեռքի բռնած հանրությանն առաջին անգամ ներկայացավ Աննա Մելիքյանի՝  «Սիրո մասին» ֆիլմի պրեմիերային։  Աննա Մելիքյանը հրապարակայնորեն հայտարարել էր. «Դանի, եթե դու չլինեիր, չէր լինի այս ֆիլմը»։

633Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցած afterparty -ին Խաչատուրովն ու Մելիքյանը միասին են եղել, փաթաթվել իրար, իսկ ահա երեկույթի վերջում Խաչատուրովը բառացիորեն «շալակած» է Մելիքյանին դուրս հանել խնջույքից։

Նշենք, որ Դանիլ Խաչատուրովի եւ նախկին կնոջ՝ հայտնի մոդելավորող Ուլյանա Սերգեյենկոյի սկանդալային բաժանումը տեղի էր ունեցել նախորդ տարվա սեպտեմբերին։ Նրանք յոթ տարվա ամուսիններ էին եւ ունեն դուստր։

Ամբողջությամբ կարդացեք սկզբանղբյուր կայքում։

Նույն շարքից