Գիտություն Հասարակություն 

Արատի վերացման համար օրական երեք անգամ ջարդում էին աղջկա ոտքը (լուսանկարներ)

analitik.am

ԱՄՆ Միչիգան նահանգից չորս տարեկան Էլսի Մորավեկի մայրը պատմել է, որ 4 ամիս շարունակ ստիպված է եղել օրը երեք անգամ կոտրել իր երեխայի ոտքը: Միայն դա է օգնել խուսափել անդամահատումից այն բանից հետո, երբ աղջիկը լույս աշխարհ է եկել տարբեր երկարության վերջույթներով:

Փոքրիկը լույս աշխարհ է եկել հազվագյուտ խանգարումով, որը կոչվում է ազդրային պրոքսիմալ օջախային անբավարարություն: Այս հիվանդության հետևանքով ուժեղ ձևախեղման պատճառով նրա մի ոտքը մյուսից կարճ էր: Աղջնակի առաջ կանգնած էր ոտքի անդամահատման տխուր հեռանկարը, երբ այդ ժամանակ նրա ծնողները որոշում են դիմել բավականին ցավոտ պրոցեդուրայի, որի ընթացքում երեխայի խեղված ոտքն անհրաժեշտ էր կոտրել 4 ամսվա ընթացքում ավելի քան 300 անգամ: Ընդհանուր առմամբ դա կազմել է` օրը երեք ջարդվածք: Միայն դա է օգնել վերջույթը երկարացնելուն ավելի քան 10 սմ-ով:

Նրա ձախ ազդրը, ոտքը և կոճը չէին ձևավորվում ինչպես հարկն է, և երկարությամբ հազիվ հասնում էին աջ ոտքի ծնկին:  Ծնկի, ազդրի և կոճի վերակառուցման առաջին վեցժամանոց վիրահատությունից հետո Էլսին, այնուամենայնիվ, կարողանում է ոտքի կանգնել և սկսում քայլել երկու տարեկանում: Նրա համար ներբանի հատուկ պրոթեզ են ստեղծում, որը լցնում է էր իսկական ոտքի և հատակի միջև տարածությունը:

3 տարեկանում Էլսին նոր վիրահատություն է տանում, որի ընթացքում բժիշկները վիրահատական եղանակով առանձնացնում են ազդրն ու սրունքը, որպեսզի այնտեղ արտաքին ֆիքսատոր տեղադրեն` Իլիզարովի սարք տասը հատուկ սռնիներով, որոնք մտցվում են մաշկի, մկանների և ոսկրերի մեջ: Օրը երեք անգամ նրա մայրը պիտի ձեռքով պտտեր սռնիները, որպեսզի ազդրը և սրունքը մի քանի մմ-ով հեռացներ իրարից` թույլ չտալով, որ ջարդվածքը սպիանա: Այդպես մկանները և մաշկն աճում էին այդ մասում և ոտքը բազմաթիվ ամիսների ընթացքում աստիճանաբար երկարեց 10 սմ-ով:

 

Նույն շարքից