Միջազգային Քաղաքականություն 

Մաքքեյն. Օբաման այդպես էլ չկարողացավ ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարություն մշակել

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախագահության օրոք այդպես էլ չկարողացավ ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարություն մշակել: Նման կարծիք է հայտնել Սենատի՝ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջոն Մաքքեյնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ցավոք, պարզ դարձավ, որ այս նախագահը ոչ մի ռազմավարություն չունի, որը կարող է կանգնեցնել աշխարհում տիրող քաոսը և արյունոտ բախումները: Մերձավոր Արևելքում խնդիրներն այդպես էլ չեն կարգավորվել»,- ասել է նա:

ԻՊ (Իսլամական Պետություն/ ահաբեկչական կազմավորում` արգելված Ռուսաստանում)-ի դեմ գործողություններին Օբամայի արձագանքը նա համարել է դանդաղ և ոչ համաչափ: «Ռազմավարական մակարդակում ամեն բան այնպես է երևում, որ մենք միշտ մեկ քայլ առաջ ենք և գործում ենք շատ ուշ և թույլ»,- ասել է նա:

Սենատորը, որը Հանրապետական կուսակցության անունից հանդես է եկել ամերիկացիներին հղված ուղերձում, նշել է, որ Օբամայի նախագահության օրոք ԱՄՆ-ը հանգստանում էր ամերիկյան առաջատարությունից:

Մաքքեյնը Օբամային նաև մեղադրել է Ուկրաինային պաշտպանության համար մահաբեր զենք այդպես էլ չմատակարարելու մեջ:

Նույն շարքից