Մշակույթ Հասարակություն 

Չինաստանում ուղղափառները նշել են Քրիստոսի Հարության տոնը

Չինաստանի մայրաքաղաքում ուղղափառ հավատացյալները զատկական պատարագով տոնել են Քրիստոսի Սուրբ Հարությունը:

Այս մասին  ТАСС գործակալությանը հայտնել է Աստվածածնի Վերափոխման տաճարի քահանա Սերգեյ Վորոնինը:

«Այս տարի երկրպագության արարողությանը 350 մարդ է մասնակցել: Զգալիորեն  մեծացել է նաև այլ  երկրներից եկող հավատացյալների թիվը»,  - պատմել է քահանան:

Նրա խոսքով` այս գիշեր ռուսներից բացի  տաճար են այցելել նաև Բելառուսի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հունաստանի, Մոդովայի, Ռումինիայի, Սերբիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ուկրաինայի  և Եթովպիայի քաղաքացիները:

Նույն շարքից