Միջազգային Քաղաքականություն 

«Երկու տարի առաջ Ուկրաինան թույլ և քայքայված էր: Բայց հիմա այն կարծես հարություն է առնում». Ուկրաինայի նախագահ

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Զատկի առիթով շնորհավորական ուղերձում հայտարարել է «երկրի հարության» մասին: Lenta.ru-ի, պետության ղեկավարի ուղերձը հրապարակվել է նրա կայքում:

«Երկու տարի առաջ Ուկրաինան թույլ և քայքայված էր: Բայց հիմա այն կարծես հարություն է առնում: Եվ ինչպես Քրիստոսի հավատի հաղթարշավը սկսվեց նրա հարությունից հետո, այնպես էլ մեր և ձեր աչքի առջև Ուկրաինայի՝ դեպի ապագա վստահ առաջընթացն է ձևավորվում»,- հայտարարել է Պորոշենկոն:

Նա նաև նշել է, որ Սուրբ Հարության տոնին Ուկրաինան հիշատակում է «հազարավոր պաշտպանների, որոնք իրենց կյանքն են տվել հանուն մեր հավատի և մեր ազատության, հանուն մեր պետության»:

Նույն շարքից