Հասարակություն Միջազգային 

Թունիսի նախագահն իր աթոռը «զիջել» է հիվանդ տղային (լուսանկարներ)

analitik.am

Թունիսի նախագահ Բեջի Քաիբ Էսեբսին նախագահական պալատում հյուրընկալել է 5 հիվանդ երեխայի,որոնցից մեկը խնդրել է երկրի ղեկավարին թույլ տալ իրեն նստել նախագահի աթոռին:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, 89-ամյա նախագահը չի մերժել Մոհամադ անունով հիվանդ տղային՝կատակով նախազգուշացնելով վերջինին, որ շատ երկար չզբաղեցնի ղեկավարի աթոռը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Մոհամադի՝ նախագահական պալատ այցելելու ու Էսեբսիի հետ հանդիպելու երազանքն իրականացրել է տեղի բարեգործական կազմակերպություններից մեկը, որը զբաղվում է լուրջ հիվանդություններով տառապող ու հաշմանդամ փոքրիկների ցանկությունների կատարմամբ:

Նույն շարքից