Միջազգային Քաղաքականություն 

Իրանի խորհրդարանում ռեկորդային թվով կանայք են ընտրվել

analitik.am

Իրանի նորընտիր խորհրդարանում պատմության մեջ առաջին անգամ ավելի շատ կին պատգամավորներ կլինեն,քան հոգևորական օրենսդիրներ: Ինչպես նշում է Al Arabiya-ն, ընտրությունների 2-րդ փուլի արդյունքների ամփոփումից հետո պարզվել է, որ իսլամական պետության 290 տեղանոց խորհրդարանում ներկայացված է լինելու 17 կին, ինչը երբևէ գրանցված ամենաբարձր թիվն է:

Աղբյուրը նկատում է, որ 1979թ. տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից ի վեր այս խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո հոգևորականները նվազագույն քանակով են ներկայացված (16 մարդ):

Հայտնի է, որ նորընտիր խորհրդարանում մեծամասնություն են կազմում ռեֆորմատորները, որոնց հաջորդում են պահպանողականները:

Նույն շարքից