Հայաստան Հասարակություն 

Երեւանի Սբ. Սարգիս եկեղեցում Ավետիսյանների ընտանիքի համար հոգեհանգստյան պատարագ մատուցվեց

Հունվարի 20-ին, Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում հոգեհանգստյան պատարագ մատուցվեց Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգիների հանգստության համար:

Հոգեհանգստյան պատարագին մարդկանց հոսքը չէր դադարում, մարդիկ Ավետիսյանների ընտանիքի անդամների եւ հունվարի 19-ին մահացած փոքրիկ Սերյոժայի համար եկեղեցում աղոթում էին եւ մոմեր վառում:

 Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել է։

 

 

Նույն շարքից