Միջազգային Քաղաքականություն 

Օբաման նկարահանվել է հրաժեշտի տեսահոլովակում (տեսանյութ)

analitik.am

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, ով ընթացիկ տարվա աշնանը կավարտի պաշտոնավարման վերջին՝ երկրորդ ժամկետը, նկարահանվել է այսպես կոչված «հրաժեշտի»  տեսահոլովակում: Ինչպես նշում է Al Arabiya-ն, տեսահոլովակը նկարահանվել է Սպիտակ տան նախաձեռնությամբ: Դրանում երկրի ղեկավարն ի ցույց է դրել իր հումորն ու կյանքի հանդեպ թեթև վերաբերմունքը:

Աղբյուրը նկատում է, որ տեսահոլովակը հումորային է ու ցույց է տալիս, թե ինչպես կարող է դասավորվել Օբամայի կյանքը պաշտոնը թոնելուց հետո: Դրանում նկարահանվել են առաջին տիկին Միշել Օբաման, փոխնախագահ Ջո Բայդենը ու ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Չակ Հեյգելը:

Տեսանյութը դիտեք այստեղ։

Նույն շարքից