Հասարակություն Պատահարներ 

Գերմանիայում ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ են գրանցվել. ձերբակալվել է 500 մարդ

analitik.am

Գերմանիայում ոստիկանության ու ցուցարարների միջև բախումներից հետո ձերբակալվել է մոտ 500 մարդ. հայտնում է CNN-ը:

Նշվում է, որ Գերմանիայի ծայրահեղ աջերի կուսակցությունը Շտուտգարդ քաղաքում համաժողով է անցկացնում: Ակցիայի մասնակիցները փորձել են արգելափակել դրա անցկացման վայրի մուտքը:

Ցուցարարները նաև այրվող իրեր են նետել:

2015 թվականի նոյեմբերին Գերմանիայի ծայրահեղ աջերի Ազգային-ժողովրդավարական կուսակցության դեմ Վայնհայմ քաղաքում անկարգություններ էին սկսվել, որոնց մասնակցել էր ավելի քան 1500 մարդ:

Նույն շարքից