Հասարակություն 

Հանրապետությունում ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

analitik.am

Հանրապետության տարածքում մայիսի 2-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 3-6-ը՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ մայիսի 3-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 3-6-ը՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վ:

Նույն շարքից