Հասարակություն 

Ռոնալդուի ռեկորդը, դժվար թե, Ինձագիի սրտով լինի. Անչելոտի

analitik.am

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի` «Կոպենհագենի» դեմ հաղթանակից հետո (2:0) գոհ է մնացել թիմի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի խաղից:

Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը նոր ռեկորդ է գրանցել, Չեմպիոնների լիգայի խմբային փուլում դառնալով 9 գոլի հեղինակ: Անչելոտիի խոսքով, իր նախկին սան Ֆիլիպո Ինձագին, ում նախկինում պատկանում էր այդ ռեկորդը (8 գոլ), դժվար թե, ուրախանա պորտուգալացու հաջողությամբ: Ինձագիի հետ միասին, Չեմպիոնների լիգայի խմբայի փուլում 8 գոլ են հեղինակել նաև Զլատան Իբրահիմովիչը, Էրնան Կրեսպոն և Ռուդ վան Նիստելռոյը:

«Կարծում եմ, Ինձագին գոհ չէ, որ զիջել է իր ռեկորդը: Նա շատ ուժեղ հարձակվող էր և հիանալի էր խաղում մրցակցի տուգանային հրապարակում: Իբրահիմովիչը ուժեղ է ֆիզիկապես և տեխնիկապես, իսկ Ռոնալդուն հիանալի հարձակվող է, ով կարող է յուրաքանչյուր դիրքից գոլի հեղինակ դառնալ: Նա կարևոր գոլի հեղինակ դարձավ և լավ հանդիպում անցկացրեց», - իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերել «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը:

Նույն շարքից