Հասարակություն Միջազգային Պատահարներ 

Հալեպում հրետակոծության հետևանքով հայուհի է մահացել

analitik.am

Հալեպում հրետակոծության հետևանքով մահացել է հայուհի Անի Ավագյանը, որը վիրավորվել էր Հալեպում` ապրիլի 25-ին տեղի ունեցած հրետակոծության հետևանքով։

Այդ օրը, նշենք, վիրավորվել էին Անդո Պահարյանն ու Հարութ Պազգալյանը, զոհվել էին Ջորջ Թաշճյանն ու Ավետիս Թորոսյանը։

Սիրիայում հրատարակվող «Գանձասար» թերթի փոխանցմամբ, ահաբեկիչներն այսօր շարունակել են Հալեպի հայաբնակ թաղամասերի հրետակոծումը։ 15 հրթիռներ են արձակվել հայկական Սուլեյմանիե, Ազիզիե, Նոր Գյուղ թաղամասերի ուղղությամբ։

Նույն շարքից