Քաղաքականություն 

Դիսպետչերների հետ կապը կորցրած «British Airways»-ի ինքնաթիռին Հունգարիայի տարածքում ուղեկցել են երկու կործանիչներ

analitik.am

«British Airways»-ի ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռին Հունգարիայի տարածքում ուղեկցել են հունգարական երկու կործանիչներ՝ դիսպետչերների հետ կապ հաստատել չկարողանալու պատճառով, տեղեկացնում է independent.co.uk-ը:

Պարբերականի փոխանցմամբ՝ կապը կորցրած օդանավը թռչում էր Դուբայից դեպի Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայան:

Օդային անվտանգության կանոնները պահանջում են, որպեսզի օդաչուները կապ հաստատեն օդային երթևեկությունը կարգավորող դիսպետչերների հետ՝ մի երկրից մյուս երկրի սահմանն անցնելիս:

Նույն շարքից