Միջազգային Քաղաքականություն 

Գերմանիայի ԱԳ ղեկավարը՝ Թուրքիայի համար վիզաների չեղարկման օգտին

analitik.am

ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես է եկել Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ ԵՄ ծրագրերի օգտին: Կիրակի օրը Welt am Sonntag-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ԵՄ-ն բավական բանիմաց է իր պարտավորությունները կատարելու համար: Նա նաև նշել է, որ Անկարան իրավունք ունի ապավինելու վիզային ռեժիմի մեղմացմանը, «հենց որ կատարի դրա համար անհրաժեշտ պայմանները»:

Եվրահանձնաժողովը մտադիր է մայիսի 4-ին հայտնել իր դիրքորոշումը 2016թ. հունիսից Թուրքիայի համար վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ: Պայմանավորվածության համաձայն՝ Անկարան պետք է կատարի 72 կետից բաղկացած պայմանավորվածությունը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Անկարան կատարել է բոլոր անհրաժեշտ պայմանները և այժմ սպասում է ԵՄ-ից վիզային ռեժիմի չեղարկմանը:

Նույն շարքից