Հայաստանը հույս ունի շուտափույթ ավարտել Գյումրիում հայ ընտանիքի սպանության հետաքննությունը եւ կշարունակի զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, Բրյուսելում կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ինչ վերաբերում է Գյումրիի ողբերգությանը, մենք մեծ հույս ունենք, որ հետաքննության բոլոր ընթացակարգերը կավարտվեն որքան հնարավոր է շուտ, եւ կատարողները կպատժվեն օրենքի համաձայն: Իհարկե, այդ սարսափելի հանցագործությունը շատ էմոցիաներ առաջացրեց Հայաստանում հասարակության գիտակցության մեջ: Դուք գիտեք, որ մենք ուժեղ, դաշնակցային եւ ռազմավարական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, եւ մենք կշարունակենք ամրապնդել մեր բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-ասել է Նալբանդյանը: