Հասարակություն 

Դավիթօղլու. Հայերն ու թուրքերը կկարողանան հանգել փոխըմբռման ու համատեղ կնայեն ապագային

Ինչպես հաղորդում է թուրքական Haber հեռուստաընկերությունը, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում կարևորել է Հրանտ Դինքի դերը հայ-թուրքական բարեկամության ամրապնդման գործընթացում: Դավութօղլուն հայտարարել է, որ «իրենք կիսում են հայերի ցավը և վճռականորեն են տրամադրված երկու ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորման հարցում»: Դավութօղլուն կարևորել է թշնամանքին վերջ դնելը, 1915 թվականի մեծ ցավը հետևում թողնելը՝ ընդգծելով, որ «առաջին կոնկրետ քայլը կատարել է» Թուրքիան՝ 2014 թվականի ապրիլի 23-ին հղելով ցավակցական ուղերձ: Դավութօղլուն հնարավոր է համարել, որ երկու  ժողովուրդները կկարողանան հանգել փոխըմբռնման ու համատեղ նայել ապագային: Նա հիշեցրել է, որ հայերն ու թուրքերը երկար ժամանակ՝ 800 տարի, միմյանց հետ ապրել են  աշխարհագրական նույն տեղանքում, և կարող են սեփական ուժերով  լուծել ծագած բոլոր խնդիրները, կարող են համատեղ ուժերով գտնել կարգավորման ուղիներ: Դավութօղլուն «հայ բարեկամներին» հրավիրել է ավելի հաճախ այցելել Թուրքիա՝ իրենց մտավախություններից ազատվելու համար. «Խաղաղությունն ու բարեկամությունը մեր հորիզոնն են»: 

Նույն շարքից