Գլխավոր Հասարակություն 

Ստեփանակերտի հիվանդանոցում մահացել է վիրավոր զինծառայող 20-ամյա Սարգիս Գասպարյանը

analitik.am

Ստեփանակերտի հոսպիտալում մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը մահացել է վիրավոր զինծառայողներից մեկը` 20-ամյա Սարգիս Գասպարյանը:

Նշենք, որ Սարգիսը վիրավորվել էր ապրիլի 29-ի երեկոյան՝ ժամը 22.20-ի սահմաններում: Նա վիրավորում է ստացել ոտքից և որովայնի աջ կողմում՝ վնասվել են գրեթե բոլոր ներքին օրգանները: Սկզբում Սարգսին վիրահատել են Մարտակերտում, ապա տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց:

Սարգիսը Շուշի քաղաքից էր, նա փորձել է դուրս բերել վիրավոր ընկերոջը, սակայն ինքն էլ վիրավորվել է: Սարգիսը ուսանող էր, սովորում էր Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի երկրորդ կուրսում:

Նույն շարքից