Հասարակություն 

«Այսօր պետք է ազգովի ասել` այլևս այդպես չենք անելու, կաշառքներ, կեղծիքներ և այլ նման երևույթներին պետք է ասենք՝ Ո՛չ` իշխանությունից սկսած, ընդդիմությունով վերջացրած: Կասե՞ն դա բոլորը: Ես խիստ կասկածում եմ». Արմեն Աշոտյան

analitik.am

«Օլիգարխներին կուլակաթափ անելու և այդ գումարները բանակի սպառազինությանն ուղղելու մասին կոչերը նեոբոլշևիզմի են տանում, կանգնեցնում են դասակարգային պայքարի և հասարակության տրոհման վտանգի առջև»: Այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ օլիգարխիայի դեմ նրանց գումարները բանակի կարիքներին ուղղելու միջոցով պայքարելու տարբերակների մասին խոսելով:

«Այսօր պետք է արագացնել սոցիալական արդարության ներդրման գործընթացը, մեղմացնել սոցիալական բևեռվածության երևույթները, ազգովի ասել` այլևս այդպես չենք անելու, կաշառքներ, կեղծիքներ այլ նման երևույթներին պետք է ասենք՝ Ո՛չ` իշխանությունից սկսած, ընդդիմությունով վերջացրած: Կասե՞ն դա բոլորը: Ես խիստ կասկածում եմ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով` ամեն մեկը պատասխանատվության իր չափաբաժինն ունի. «Մի բան ասեմ չնեղանաք` մենք բոլորս լավն ենք իրար հետ, բայց մեկս մեկից լավը չի»:

Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմից հետո հասարակությունը տարբեր հարցեր է բարձրացնում, այդ թվում առաջարկում է կուլակաթափ անել օլիգարխներին ու գումարներն ուղղել բանակի սպառազինությանը:

Նույն շարքից