Ինչպես հաղորդում է ANNA News գործակալությունը, Համա ու նրան հարակից Իդլիբ պրովինցիաներում շարունակվում են սիրական օդուժի ավիոհարվածները:
Կառավարական ուժերը հարձակում են ձեռնարկել Բինեշ շրջանում՝ հակառակորդի դիրքերի ողջ երկյանքով:
Արդյունքում Բուքամել քաղաքում ամրացած ԻՊ գրոհայինների ջոկատները, թողնելով իրենց դիրքերը, շարժվել են Դեպի Իրաք:
Շարունակվում են տեւական մարտերը Դեյր Էր-Զորի պրովինցիայում, որտեղ դիրքային փոփոխություններ առայժ չի նկատվել:
Միաժամանակ Հորդանանի սահմանապահները լիկվիդացրել են սահմանը հատող ավտոշարասյունն, որը նպատակադրված է եղել երկիր տեղափոխել մեխ քանակությամբ զենք ու զինամթերք:
Շեյխ Միսկին ու Աթման շրջաններում տեղի են ունենու արյունալի մարտեր սիրիական 82-րդ գումարտակի զինվորների ու ահաբեկիչների միջեւ: Սիրական զորքերի հարձակումներն այս շրջաններում իրականացվում է օդուժի հարվածների պայմաններում: