Ինչպես հաղորդում է ANNA Newsգործակալությունը, Սիրիայի Ալ-Կունեյթրա պրովինցիայում կառավարական ուժերը ողջ օրվա ընթացքում հրետակոծել են ԱՆ-Նուսրա խմբավորմա գրոհայինների հենակետերը՝ պատճառելով կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ:
Հալեպի շրջանում սիրիական օդուժը հարվածներ է հասցրել ԻՊ խմբավորման դիրքերին, որի արդյունքում վնասազերծվել են Թուրքիայի, Դանիայի ու Գերմանիայի քաղաքացիություն ունեցող գրոհայիններ: Բացի այդ, Հալեպի Սեյֆայե թաղամասում կառավարական զորքերը վնասազերծել են գրոհայինների հետախուզական մի ինքնաթիռ:
Մասսայական հրետանակոծության են ենթարկվել նաեւ Նուբուլ ու Զհարա քաղաքի շրջանոմ տեղակայված ահաբեկիչների հենակետերը:
Միաժամանակ ԻՊ գրոհայինների դիրքերին ավիոհարվածներ է հասցրել դաշնակիցների օդուժը, որ րդյունքում վնասազերծվել է Ան-Նուսր խմբավորման հայտնի դաշտային հրամանատար Աբու Համզա Ալ- Լիբնանին: