Հասարակություն 

Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտնել է աշխարհազորայինների կողմից մի շարք տերտորիաների գրավման մասին

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտնել է աշխարհազորայինների կողմից մի շարք տերտորիաների գրավման մասին: Մասնավորապես հայտարարությունում ասվում է, որ մինսկյան համաձայնագրերի ստորագրումից հետո հակառակորդը գրավել է 500 քառակուսի կիլոմետր տարաժք:

Ուկրաինայի արտգործնախարարության ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսը հայտնել է, որ մինսկյան համաձայնագրերի ստորագրումից անմիջապես հետո Ռուսաստանը խախտել է այն, նպաստելով այն հագամանքին, որ Դոնեցկի աշխարհազորայինները գրավեն 500 քառակուսի կիլոմետր տարածք, իս Ռուսաստանն ամեն կերպ օգնում է նրանց գրավել օդանավակայնն ու հարակից շրջանները:

Նա նշել է, որ Ռուսաստանը նման նպատակ է հետապնդում, որպեսզի հետագայում Բեռլինում նախատեսվող բանակցությունների ընթացքում ամրապնդի իր դիրքերը:

 

 

 

Նույն շարքից