Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Ալիևն ապրիլյան իրադարձություններում կրկին մեզ է մեղադրում

analitik.am

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան երեկ եղել են Ղարաբաղի հետ շփման գծում :

Ադրբեջանի նախագահն ապրիլյան իրադարձություններում, իր սովորության համաձայն, կրկին մեղադրել է հայկական կողմին և վստահեցրել, թե ադրբեջանական բանակը «արժանի հակահարված է տվել հայկական սադրանքին»: Նա հավաստիացրել է, թե շփման գծում առավելությունը ադրբեջանական կողմինն է, և իրենց «մարտական դիրքերը է՛լ ավելի են ամրապնդվել»:

Ալիևը պնդել է, թե իր ղեկավարած պետության ավելի վաղ ձեռնարկած միջոցները՝ կապված բանակաշինության հետ, իրենց արդարացրել են:

Նշենք, որ այսպես ասած «ազատագրված տարածքները», որոնց մասին Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում էր ապրիլի սկզբին տեղի ունեցած մարտական գործողություններից անմիջապես հետո, «մեծն» Ալիևն այս անգամ, ըստ տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների, չի հիշատակել:

Նույն շարքից