Հասարակություն Պատահարներ 

6 զոհ՝ Մարտունի-Վարդենիս ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով

analitik.am

Մայիսի 1-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԿԻԱ Սերատո» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի սրահում գտնվող 1991 թ. ծնված Ատոմ Նալբանդյանը, 1986 թ. ծնված Հայկ Մարտիրոսյանը և 1984 թ. ծնված Մհեր Խաչատրյանը, «ԿԻԱ Սերատո»-ի վարորդը` 1984 թ. ծնված Սուրեն Գրիգորյանը, և ուղևորներ` վերջինիս կինը` 1987 թ. ծնված Մարգարիտա Ավետիսյանը, 2015 թ. ծնված Նարինե Գրիգորյանը տեղում մահացել են, իսկ «ԿԻԱ Սերատո»-ի մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Նույն շարքից