Միջազգային Քաղաքականություն 

Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատանքները կվերսկսվեն երեքշաբթի

analitik.am

Ինչպես գիտենք անցյալ հինգշաբթի և ուրբաթ օրերին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը չի աշխատել: Այս կապակցությամբ մամուլում տարբեր մեկնաբանություններ եղան: Պարզաբանումներ ստանալու համար Analitik.am-ը կապ հաստատեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի քարտուղար Նարինե Բեզիրգարյանի հետ, ով արձագանքելով լրատվամիջոցներում տեղ գտած որոշ  մեկնաբանություններին՝ ասաց, որ դեսպանատունը փակ է եղել հինգշաբթի և ուրբաթ օրերին ներքին տեխնիկական խնդիրների պատճառով.«Դեսպանատունը փակ կլինի նաև երկուշաբթի՝ կապված ՄԹ ազգային տոնի հետ՝ ինչպես նախապես նշվել էր մեր կայքում։ Դեսպանատան աշխատանքները կվերսկսվեն երեքշաբթի օրը, թեև հնարավոր է, որ որոշ ընդհատումներ լինեն մինչ տեխնիկական խնդիրների վերջնական լուծումը»:

Նույն շարքից