Հասարակություն 

Փոքրիկի հուղարկավորության ժամանակ մշակույթի նախարարի ուղերձի ընթերցումը ներկաներին բարկացրեց

Փոքրիկ Սերյոժայի հուղարկավորության արարողության ժամանակ հոգևորակակններից մեկը բոլորի համար անակնկալ կերպով հայտարարեց. «Սիրելի' ազգականներ, Ավետիսյան ընտանիքի հարազատներ, ցավակցական հեռագիր է ստացվել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից»: Եվ սկսեց կարդալ՝ սկզբից մինչև վերջ, ու նշեց, թե այլ բազմաթիվ հեռագրեր էլ են ստացվել, որոնք «երևի թե հարմար էլ չի հիմա ընթերցել»:  


Փոքրիկի դիակի շուրջ հավաքված մարդկանցից մեկի նյարդերը տեղի տվեցին, նա դիմեց հոգեւորականին. «Դուք հոգևորական եք, հիմա մենք 20 հատ նախարար ունենք, հիմա ի՞նչ կարևոր է` ինչ հեռագիր են ուղարկել»: Հոգևորականը կտրուկ պատասխանեց. «Քեզ չի վերաբերում»: «Ոնց՞ չի վերաբերում»,- վրդովված առարկեց գյումրեցին:   Բարեբախտաբար, տհաճ միջադեպն այսքանով սահմանափակվեց: 

 

Սկզբնաղբյուրը՝ yerkir.am

Նույն շարքից