Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն դեռևս 2015-ին առաջարկել էր Ճապոնիային ՆԱՏՕ-յի անդամ դառնալ: The Japan News-ի փոխանցմամբ, առաջարկն արվել է Սինձո Աբեի հետ առանձնազրույցի ժամանակ, երբ Մերկելը պաշտոնական այցով Տոկիոյում էր:
Աղբյուրի փոխանցմամբ, Մերկելը խոստացել է, որ ՆԱՏՕ մտնելու դեպքում Աբեն աջակցություն կստանա Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի և Ֆրանսիայի նախագահ Օլանդի կողմից: Սակայն, Աբեն հրաժարվել է՝ ասելով, որ նման որոշումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա: