Հասարակություն Տնտեսություն 

Ռուսաստանի հակաճգնաժամային ծրագիրը պահաջում է 1,4 տրիլիոն ռուբլի

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի հակաճգնաժամային ծրագիրը պահաջում է 1,4 տրիլիոն ռուբլի:

 

Այդ մասին երկրի ղեկավարի ու կառավարության համատեղ նիստում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը, նշելով, որ այդ միջոցների մի մասը կազմում են բյուջեի ուղղակի հատկացումները, գոյություն ունեն նաեւ պետական հատկացումների շրջանակներում իրականացվող անուղակի ու նախատեսվող ծախսեր:

Նա ավելացրել է, որ միջոցների մի մասը կհատկացվի Ազգային ֆեդերատիվ բանկը, իսկ բանկերին պետական սեկտորից կհատկացվի շուրջ 250 միլիարդ ռուբլի:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինական հակամարտության ու Ղրիմի Ռուսաստանին միավորումից անմիջապես հետո արեւմուտքը Ռուսաստանի դեմ կիրառում է տնտեսական պատժամիջոցներ, որը հանգեցրել է նավթի գների կտրուկ իջեցմանն ու ռուսական ռուբլու արժեզրկմանը:

 

Նույն շարքից