Միջազգային Քաղաքական 

«Ադրբեջանի նպատակը և՛ Ռուսաստանի արձագանքը, և՛ Լեռնային Ղարաբաղի ռազմական ներուժը ստուգելն էր». Իգիթխանյան

Ադրբեջանի նպատակներից մեկը միջազգային համայնքի ու առանձին ազդեցիկ երկրների արձագանքը ստուգելն էր: Այսպես է կարծում ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, ով մայիսի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ադրբեջանը երկար ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններից դուրս առանձին համակարգ էր ստեղծում:

Ադրբեջանի օգտագործած հռետորաբանությունը, ըստ նախկին պատգամավորի, դուրս էր գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի ռազմավարության շրջանակներից:

«Ադրբեջանի նպատակը Ռուսաստանի արձագանքը ստուգելն էր ու տեսնելը, թե ինչպես կաշխատի ՀԱՊԿ երկրների անվտանգության ու զսպման համակարգը: Ադրբեջանի մեկ այլ նպատակ էր Լեռնային Ղարաբաղի ռազմական ներուժը ստուգելը,- նշել է Իգիթյանը և միաժամանակ հավելել.- Ո՛չ միջազգային համայնքը, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, մասնավորապես, պատշաճ ձևով չեն արձագանքել այս խնդրին՝ նրանց հայտարարությունները անատամ ու չեզոք էին»:

Նույն շարքից