Հասարակություն Միջազգային 

Ռուսաստանում գտնվում են շուրջ 800 հազար ուկրաինական գաղթականներ

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ավելի քան 800 հազար ուկրաինական գաղթականներ գտնվում են Ռուսաստանի տարածքում:

Այդ մասին հայտնում են Ռուսաստանի միգրացիոն ծառայությունից, նշելով որ յուրաքաչյուր օր Ռուսաստանի սահմանը միջինը հատում է 1,2 հազար մարդ:

Միաժամանակ ծառայությունը հավելում է, որ Ուկրաինայից ժամանած ավելի քան 270 հազար մարդ դիմել են գաղթականի կարգավիճակ ու ժամանակավոր կացարան ստանալու խնդրագրերով, որոնցից 150 հազարն արդեն ստացել է կացարան:

 

Հիշեցնենք, որ 2014թ.-ից  արեւելյան Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների արդյունքում զոհվել են հազարավոր խաղաղ բնակիչներ, որոնց թվում զգալի թիվ են կազմում կանայք ու երեխաները:

 

 

Նույն շարքից