Հասարակություն Պատահարներ 

Ռուսաստանում ադրբեջանցիները սպանել են բարձրաստիճան ոստիկանին և նրա ընտանիքին

Ռուսաստանում դատարանը 2 ամսով 3 ադրբեջանցու է կալանավորել, որոնք կասկածվում են Սամարայի մարզի ՆԳՆ Գլխավոր վարչության պետի տեղակալ Անդրեյ Գոշտի և նրա ընտանիքի սպանության մեջ: Այս մասին տեղեկացնում է Կոմերսանտը:

Հետաքննությունը կարողացել է սպառիչ ապացույցներ ստանալ, իսկ կասկածյալները խոստովանել են հանցանքը: Դաժան սպանությունը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ Իվաշեվկա բնակավայրում: Գոշտի և նրա ընտանիքի անդամների մարմինները գտել է ոստիկանի եղբայրը: Ընտանիքի անդամներից ողջ է մնացել միայն Գոշտի մանկահասակ զարմուհին: Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Գոշտին և ընտանիքի անդամներին սպանել են քնած ժամանակ՝ հարվածներ հասցնելով մուրճերով և երկաթե իրերով:

Ավելի վաղ հետաքննությունը տեղեկություն էր հրապարակել, որ սպանության մեջ կասկածվողները Միջին Ասիայից են:

Նույն շարքից