Հասարակություն Միջազգային 

Մեդվեդեւ. Եթե Ուկրաինային չի բավարարում էլեկտրաէներգիայի ներկա գները՝ մենք կարող ենք բարձրացնել դրանք

analitik.am

Եթե Կիեւին չի բավարարում ռուսաստանյան էլեկտրաէներգիայի ներկա գներ, ապա մենք կարող են դրանք բարձրացնել:

Այդ մասին   Facebook –ի իր Էջում ասել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, նշելով որ շատ հաճախ ուկրաինական կոլեգաները շեշտում են Ռուսաստանի հետ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը, սակայն միաժամանակ որոշ ուկրաինացի ղեկավարներին դուր չի գալիս Էլեկտրաէներգիայի ներկրման պայմնագիրը, որոնց կարծիքով դա Ուկրաինայի շահերից չի բխում:

Այդ առիթով Մեդվեդեւը հիշեցնում է, որ Ռուսաստանն Ուկրաինային ու Ղրիմին մատակարարում է Էլեկրտրաէներգիա ու միայն ներկայիս պայմաններով:

Ուստի, եթե Ուկրաինական գործընկերներին չի բավարարում ներկա գներն, ապա Ռուսաստանը կարող է դրանք բարձրացնել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Յացենյուկը էներգետիկայի նախարարից պահանջել էր բացատրություններ տալ, թե ինչու է Ռուսաստանի հետ Էներգետիկ պայմանագրում Ղրիմը ճանաչվել Ռուսաստանի մաս:

 

Նույն շարքից