Հասարակություն Պատահարներ 

Կոյուղաջրի խողովակն այնքան նեղ է, որ այնտեղով մարդու մարմին չի անցնի. Իսո

Քրեական հեղինակություն «Թևոսիկի» եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանը պնդում է, որ ինքը չի սպանել ըստ նախաքննական մարմնի՝ սպանությունը կատարած Մովսես Ներսիսյանին, առավել ևւս, նրա դին կոյուղաջուրը չի նետել:

«Կոյուղաջրի խողովակն այնքան նեղ է, որ հնարավոր չէ՝ այնտեղով մարդու մարմին անցնի: Քննիչն արել ա գործողությունները, սելֆիներ ա արել տարածքում, բայց մի տարրական գործողություն չի արել: Փորձագետին պիտի կանչեր, հարցներ՝ հնարավոր ա՝ դի անցներ խողովակի միջով, կասեր՝ ոչ: Մովսեսը հավի ճուտ չէր, ուղղակի դիակ գոյություն չունի»,- այսօր՝ մայիսի 2-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասել է Իսրայել Սարգսյանը:

Նշենք, որ գործը փաստաթղթերի հետազոտման փուլում է:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձն Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել և սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թևոսիկի» եղբորը: Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, և Տիգրան Ասատրյանին, որն ավելի ուշ ազատ է արձակվել: Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է, դին տեղափոխել է Քանաքեռ-Ավանի դաշտ և նետել կոյուղու դիտահորը:

Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր-օրի 104 հոդվածի 2–րդ մասի 11 կետի (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Նույն շարքից