Հասարակություն 

Ուկրաինայում ՀՀ դեսպանության առջեւ ծաղիկներ են դրվել Գյումրիի ոճրագործության զոհերի հիշատակին

Ուկրաինայում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ, այսօր՝ հունվարի 21-ին, Գյումրիի ողբերգության զոհերի հիշատակին ծաղիկներ են դրվել :

Ուկրաինայի Հայ երիտասարդների միության նախաձեռնությամբ Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հիշատակին ծաղիկներ են դրվել եւ մոմեր վառել: Գյումրիի ողբերգության զոհերի հիշատակը հարգել են եկել Կիեւի բնակիչները, հայկական սփյուռքի ներկայացուցիչներն ու երիտասարդները: Հավաքվածներին են դիմել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը եւ Ուկրաինայի Հայ երիտասարդների միության ղեկավար Վարդան Հարությունյանը:

 

Նույն շարքից