Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 2-ին հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ:
Ռուսաստանի Արտգործնախարարության կայքը հայտնում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Լավրովը եւ Քերին կարծիքներ են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք այլ հարցերի, մերձավորարեւելյան կարգավորման հարցում իրավիճակի վերաբերյալ: