Հասարակություն 

Ուրուգվայի նախագահը կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան  հանդիպել է Ուրուգվայի հայ համայնքի անդամներին: Մուխիկան ընդգծել է հայ համայնքի ներդրումն Ուրուգվայում եւ կարեւորել հանգամանքը, որ Ուրու գվայն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանություն: Մուխիկան, ընդառաջելով հայ համայնքի խնդրանքին, համաձայնել է իր բարձր հովանավորությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ուրուգվայում տեղի ունենալիք ձեռնարկներին:

«Գիտեմ, որ թուրքերը կնեղանան, սակայն համոզված եմ, որ Ցեղասպանություն է տեղի ունեցել, և եթե կարող եմ օգտակար լինել՝ սիրով համաձայն եմ ընդունել այդ առաջարկը: Թուրքերը պետք է սովորեն համբերություն ունենալ, աշխարհում, պետք է լինի բազմակարծություն, եւ մենք պետք է հարգենք այն, այլապես հնարավոր չի լինի ապրել»,- ասել է նա' հավելելով, որ նվազագույնը, որ պետք է անի թուրքական պետությունը, ինքնաքննադատության քաջություն ունենալն է՝ ընդունելու կատարված բարբարոսություններ:

Խոսե Մուխիկայի պաշտոնավարման օրոք Հայաստանի եւ Ուրուգվայի հարաբերություններն էլ ավելի ամրապնդվեցին, մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցությունն ավելի խորացավ:

Նախագահ Մուխիկայի օրոք Ուրուգվայում օրենք ընդունվեց Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու վերաբեյալ: 2014-ի դեկտեմբերին անցկացված ընտրություններում Ուրուգվայի նախագահ է ընտրվել Տաբարե Վասկեսը, որը պետության ղեկավարի պաշտոնում Խոսե Մուխիկային կփոխարինի այս տարվա մարտի 1-ից:

 

 

Նույն շարքից