Հասարակություն 

«Գաղտնի» թաղում՝ Ադրբեջանում. Razm.info

Ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյուքնում«Ռազմինֆո»-ին հայտնի է դարձել, որ, նախնական տվյալներով երեկ` մայիսի 1-ին, հայ-ադրբեջանական շփման գծի Թարթառի հատվածում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, ում այսօր հուղարկավորել են Բաքվի Սաբունչու շրջանի գերեզմանատանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և լրատվամիջոցները դեռևս որևէ տեղեկություն չեն հայտնել զինծառայողի մահվան մասին:

Սպանված զինծառայկողի անունը Էլմար է, իսկ ազգանունը նախնական տեղեկություններով Մամմեդով: Նշվում է, որ զինծառայողը ծառայության է մեկնել անցյալ տարի, սակայն համազգեստով նկարներից մեկում երևում է, որ 2015-ին զինծառայողն արդեն պետք է զորացրվեր:

Ենթադրվում է, որ սպանվածը կարող էր լինել նաև պայմանագրային: Տեղեկությունները դեռևս հստակեցվում են:

elmar-memmdov-tanki-nkar-270x480 rehmetlik-360x480

Նույն շարքից