Եմենի մայրաքաղաք Սանայում շիաական «Անսար Ալլահ» (հոուսիթներ, շիա ապստամբներ) շարժման համակիրները գրոհով իրենց վերահսկողության տակ են վերցրել երկրի նախագահ Աբդ Ռաբու Մանսու Հադի նստավայրը, հայտնում է AP գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ՝ շիա ապստամբներն իրենց վերահսկողության տակ են վերցրել նախագահական նստավայրը եւ «նա չի կարողանում դուրս գալ իր տանից»:
«Ալ-Մայադին» հեռուստաալիքի տվյալներով՝ պետության ղեկավարը պատրաստ է ընդունել շիա ապստամբների առաջնորդ Աբդել Մալիք ալ-Հոուսի պահանջները, որոնց թվում են երկրի բոլոր շրջաններում, հատկապես, Մարիբ նահանգում (Եմենի կենտրոնական մաս) անվտանգության ոլորտի խնդիրների օպերատիվ լուծումը, ինչպես նաեւ բոլոր կողմերի շահերի հաշվի հաշվի առնմամբ սահմանադության նախագծի մշակումը:
Եմենի իշխանությունները երկրում տեղի ունեցող իրադարձությունները որակել են՝ որպես պետական հեղաշրջման փորձ: Այս մասին հայտարարել է տեղեկատվության նախարար Նադիյա աս-Սակաֆը: