Ֆեյսբուք Հասարակություն 

Ձերբակալվածներին ազատ են արձակել. դեսպանը կմեկնի Ջավախք

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ամբողջությամբ տեղյակ է ապրիլի 23-ի լույս 24-ին Ախալցխայում ազգությամբ հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանությունից, ինչպես նաև դրան հաջորդող տեղական ոստիկանության գործողություններից:
Դեսպանությունն արդեն իսկ կապվել է համապատասխան մարմինների հետ՝ տեղի ունեցածի ամբողջական պատկերը հասկանալու համար: Դեսպանությունը կապ է հաստատել նաև տեղի իշխանությունների հետ, և ձեռնարկվել են համապատասխան քայլեր խնդրի կարգավորման շուրջ:
Այս պահին ձերբակալվածներ չկան: Դեսպանն Յուրի Վարդանյանն առաջիկայում մեկնելու է Ջավախք, որտեղ նախատեսված են հանդիպումներ ինչպես հայ համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ տեղական իշխանությունների հետ:
Նյութը՝ վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից

Նույն շարքից