Հասարակություն 

Ուկրաինական ուժայինները նահանջում են Լուգանսկի հենակետերից

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, ուկրաինական ուժայինները ստիպված են եղել նահանջել Լուգանսկի շրջանում գտնվող 31-րդ հենակետից, սակայն դեռեւս պահպանում են 29-րդ հենակետը:

Այդ մասին հայտնել է ուկրաինական ուժայինների լրատվական ծառայության խոսնակ Լեոնիդ Մատյուխինը, նշելով, որ Բախմուտկայի ավտոխճուղու մոտ գտնվող 31-րդ ամրացված հենակետը ուկրաինակն զինուժը ստիպված է եղել թողնել՝ ավելորդ զոհերից խուսափելու համար:

Ուկրաինական նահանջող զորամիավորները վերախմբավորման նպատակով շարժվել են դեպի 29-րդ հենակետը:

 Դոնեցկի օդանավակայանում տիրող իրավիճակի մասին խոսնակը որեւէ մեկնաբանություն չի տվել:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունները 2014թ.-ի ապրիլից ռազմական գործողություններ են ծավալում Դոնբասի դեմ, որի արդյունքում սպանվել է շուրջ 4,8 հազար խաղաղ բնակիչ: Մինսկյան հրադադարով հաստատված տեւական անդորրը խախտվեց  հունվարի 9-ից, երբ սկսվեց Դոնեցկի օդանավակայանի ու հարակից շրջանների ռմբակոծությունը:

 

Նույն շարքից