Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Օդեսայում անցկացվել է հակապատերազմական ցույց, որի մասնակիցները Կիեւի իշխանություններից պահանջել են դադարեցնել արյունահեղությունը Դոնբասում, երկրի թալանն ու բնակչության աղքատացումը:
Ակցիան իրականացվել է Օդեսայի մի շարք հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ: Ցուցարարները հանդես են եկել կոչերով՝ պահանջելով դադարեցնել ժողովրդի ցեղասպանությունն ու հեռու մնալ արեւմտյան քարոզիչներից:
Վերջում ցուցարարները դիմում-նամակ են գրել երկրի նախագահին, կառավարությանն ու խորհրդարանին՝ պահանջելով վերջ դնել պատերազմին, բարձրացնել աշխատավարձներն ու թոշակները, կրճատել գանձվող հարկերը: