Ֆրանսիացի Ֆրեդերիկ Դեզնարդը վստահեցնում է, որ իր նախկին գործատուն այնքան քիչ է իրեն ծանրաբեռնել աշխատանքով, որ ինքը հոգնել է ոչինչ չանելուց և այժմ 360.000 եվրոյի փոխհատուցում է պահանջում, գրում է РИА Новости-ն:
Տղամարդն աշխատել է խոշոր պարֆյումերային ընկերությունում: Աշխատողի խոսքով՝ ղեկավարությունն իրեն զրկել է իրական կառավարչական գործառույթներից և 4 տարվա ընթացքում ստիպել է կատարել շատ ձանձրալի հանձնարարություններ, ասվում է հոդվածում:
Դեզնարդն իր աշխատանքը նկարագրել է որպես «չարագույժ անկում դեպի դժոխք, գիշերային սարսափ», ինչը դարձել է առողջական մի շարք խնդիրների պատճառ, ներառյալ` էպիլեպսիան, խոցը, խնդիրներ քնի հետ և լուրջ դեպրեսիա:
Տղամարդը փոխհատուցում է պահանջում բարոյական վնասի և բաց թողնված վճարումների համար, մասնավորապես՝ արձակուրդայինների, ինչպես նաև կարիերայի աճի բաց թողնված հնարավորությունների համար:
Ընկերությունում, որտեղ աշխատել է ֆրանսիացին, հերքում են բոլոր մեղադրանքները և վստահեցնում են, որ իրենց նախկին աշխատակիցը ոչ մի ապացույց չունի: