Հասարակություն 

Բաթումում հարգել են Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակը

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության առջև հունվարի 21-ին հավաքվել են բազմաթիվ բաթումցիներ, ովքեր ծաղիկներ են զետեղել և մոմեր վառել գլխավոր հյուպատոսության առջև՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հավաքվածներն իրենց կարեկցանքի խոսքերն են հղել զոհվածների հարազատներին ու ողջ հայ ժողովրդին` մաղթելով տոկունություն և համբերություն:

 

Իրենց հերթին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը և աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը երախտագիտության խոսք են ասել հավաքվածներին` վերջիններիս կողմից ցուցաբերված հոգևոր աջակցության և կարեկցանքի համար: 

Նույն շարքից